Լեռնագնացների խումբը լեռներում, միայնության մեջ հայտնաբերել են մի տնակ, որտեղ ապրում էր մի թուրքական ընտանիք.

Լեռնագնացների խումբը լեռնագնացության ժամանակ լեռներում, միայնության մեջ հայտնաբերել են մի տնակ, որտեղ ապրում էր մի թուրքական ընտանիք և որի գոյության մասին ոչ ոք չգիտեր:

Լեռնագնացներին տեսնելով՝ այդ մարդիկ անհանգստության նշաններ են ցույց տվել, նույնիսկ փորձել են թաքնվել նրանից:
Բայց այնուամենայնիվ նրանց ծանոթությունն ու շփումը կայանում է, ու լեռնագնացները մի հետաքրքիր պատմության են ծանոթանում:

Պարզվում է՝ տունն այդ ընտանիքին է պատկանում արդեն 300 տարի: Վերջին 80 տարում ընտանիքի անդամներն այստեղ են բնակվում մշտապես և այստեղից դուրս չեն եկել:
Հուսեյն և Էմինի ամուսինների 10 երեխաներից հինգը հայրական օջախը լքել են և հեռանալուց հետո ոչ մի շփում չեն ունեցել ծնողների հետ, իսկ մյուս հինգը մնացել են ծնողների մոտ:

 

Նրանք, բացի իրենց տնից ու այն սարերից, որոնց վրա գտնվում է տունը, ոչինչ չեն տեսել:
Քաղաքակրթության միակ նմուշը, որ տեսել են, դա մոտակայքում գտնվող գյուղն է, որտեղ հասնելը ժամանակատար է, սակայն նրանք երբեմն գնում են հագուստ, կոշիկ կամ այլ նահրաժեշտ պարագա բերելու համար:

Նրանք զբաղվում են անասնապահությամբ. այստեղ ամեն ինչ բնական է: Ընտանիքի անդամները գաղափար չունեն հեռուստացույցի, ինտերնետի, տիեզերագնացության և քաղաքակրթության այլ նվաճումների մասին: Նրանք երբևէ չեն շոշափել փողը:

 


Տունը չունի հոսանք, ջուր, ճաշ եփում են բաց կրակի վրա, օգտվում են մոտակա գետակից, իսկ վերջերս ապրանաքափոխանակությամբ ձեռք են բերել մի էլեկտրական լամպ:

(Visited 65 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS