Լուիզա Ղամբարյանի անակնկալն ու շնորահավորանքը դստեր 16-ամյակին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և լուսահոգի Գեորգի Կիմիչի դուստրը՝ Գաբին, այսօր նշում է 16-ամյակը:

Այդ առթիվ Լուիզան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և գրառում արել:

«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի և գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր, Գաբի»:

«Սթորի» բաժնում դերասանուհին ցույց է տվել նաև, թե ինչպես են դստերն անակնկալ մատուցել: Նա տորթով և փոքրիկ հրավառությամբ շնորհավորել է Գաբիին: Նշենք, որ այս տարին դերասանուհու ընտանիքի համար բարդ էր:

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից նախ՝ նա կորցրեց ամուսնուն, ապա՝ մայրիկին:

Աղբյուր

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS