Լրագրողական համայնքում առ ու ծախն այնքան բաց ու քողարկված է եղել, որ դրա մասին իմացել են բոլորը. Լուսինե Բադալյան

«Եթե վարչապետն ինչ-որ բան ասում է, ապա դրա համար հաստատ ունի ծանրակշիռ պատճառներ:

Չեմ կարծում, որ վարչապետը հենց այնպես, էմոցիոնալ հայտարարություններ անի: Ինչ վերաբերում է լրագրողական համայնքում առ ու ծախին, կարծում եմ, որ սա երբևիցե որևիցե մեկի համար կասկածելի չի եղել:

Դա արվել է տարիների ընթացքում այնքան բաց և այնքան չքողարկված, որ դրա մասին իմացել են բոլորը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել, հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Նա շեշտեց, որ խոսքը ոչ բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների մասին է: «Լավ չի ստացվում, որ թացը չորի հետ խառնվում, գնում է: Իհարկե, եղել են նաև լրագրողներ, որոնք որևիցե մի ճնշման կամ նման առևտրի չեն մասնակցել, ծանր օրեր են անցկացրել, բայց պահել են իրենց լրագրողական բարձր կոչումը:

Բայց ամեն ինչ էլ եղել է, ոչինչ պետք չէ բացառել և շատ լավ կլիներ, որ այդպես չլիներ»,-ավելացրեց պատգամավորը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS