Տանը պատրաստված կարկանդակներ գրեթե բոլորն են սիրում, իսկ որպեսզի դրանք համեղ ստացվեն, առաջին հերթին պետք է ճիշտ պատրաստել խմորը:
Ներկայացնում ենք անթերի խմորի բաղադրատոմս, որից պատրաստված կարկդանդակները կստացվեն փքուն, փափուկ ու օդային:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
♦ թթվասեր՝ 250 գ
♦ շաքարավազ՝ 1թ.գ.
♦ սոդա՝ 1թ.գ.
♦ ձու՝ 1 հատ
♦ձեթ՝ 2 ճ.գ.
♦ մածուն՝ 100 մլ
♦ ալյուր՝ 400 գ
♦ աղ՝ կես թ.գ.
Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ միացնել թթվասերը, մածունը, ձուն, ձեթը, աղը և շաքարավազը: Խառնելուց հետո ավելացնել նաև ալյուրն ու սոդան: Խմոր հունցել:
Պատրաստել միջուկը. մեր դեպքում կարտոֆիլի պյուրեն: Սակայն կարող եք ցանկացած այլ միջուկով թխել:
Խմորը բաժանել փոքր մասերի, յուրաքանչյուր կտորը գրտնակել. մեջտեղի հատվածում միջուկ դնել ու կարկանդակներ ձևավորել: Տապակել տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից:
Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով թողնել անձեռոցիկի վրա ու մատուցել:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը