Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ ՄՆԱՑԵ’Ք ՏԱՆԸ․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵ’Ք ՏԱՆԸ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։

Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։

Առողջ եղե’ք… », գրել է Գ․Սանոսյանը։

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 112 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS