Խուճապ Էջմիածնում.կորոնավիրուսով վարակվածներից մեկը բնակվում է Էջմիածին քաղաքում.

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել եւ նրանցից մեկը բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Եվ ահա, երեկվանից այնտեղ խուճապային իրավիճակ է, իսկ այն տարածքն էլ, որտեղ ըստ էության, բնակվել է կինը, շրջափակված է:

Ավելին, ArmLur.am-ին տեղեկություններ հասան, թե այսօր Էջմիածնի բոլոր դպրոցներից երեխաներին տուն են ուղարկում:

Մեր տեղեկություններով, նաեւ առհասարակ մանկապարտեզներին ախտահանիչ միջոցներ են բաժանվել՝ ասելով, թե երեխաներին ներս

 

թողնելուց առաջ նրանց ձեռքերը պետք է ախտահանվեն դրանցով:

(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS