Ծառուկյանը հանդես է եկել առաջարկությամբ. 70000-ական դրամ՝ օրավարձով աշխատողներին.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստէ հրավիրել՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների վերաբերյալ հարցեր, կներկայացվեն դրանք հաղթահարելուն միտված առաջարկներ:

«Այսօր բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այդ վիրուսը չի եղել, վիրուսը եկել ա դրսից:

 


Առաջին քայլն այնպես պետք է արվեր, որ վիրուսը ներս չմտներ: Եթե ներս է մտել, բնականաբար ամեն մեկն էլ իր ընտանիքներով տարածել ա:

Այո, դժգոհ եմ էս մոտեցումից, որովհետև այսօր բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, բացի ինֆեկցիոն հիվանդանոցից ուրիշ տեղ չկան:

Այսօր մենք վերևից աստղեր չենք իջեցնում, բոլորս էլ գիտենք, որ ունենք 200 հազար ընտանիք, ովքեր օրավարձով են աշխատում, հիմա այդ մարդիկ չեն աշխատում:

 

Մենք առաջարկում ենք, որ մարդկանց գոնե ամսական 70 հազար դրամ տրամադրեն, որպեսզի մարդիկ կարողանան գոյատևել և ավելի վատ պրոցեսներ չառաջանան»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS