«Ծրագրերիս մասին բարձրաձայնել չեմ ցանկանում այս պահին, բայց վստահեցնում եմ, որ ստվերում այլևս չեմ մնալու»․ Իննա Հունանյան

Blognews.am-ը գրում է․ Երկարատև դադարից հետո թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Իննա Հունանյանը կրկին վերադառնում է շոուբիզնեսյան ասպարեզ:

Blognews.am-ը զրուցեց Իննայի հետ, բացեց որոշ փակագծեր և փոքրիկ գաղտնիքներ:

Հասկացել եմ, որ.. ցանկացած պարագայում հույսդ պետք է դնես սեփական ուժերիդ վրա:

Ծրագրերիս մասին բարձրաձայնել չեմ ցանկանում այս պահին, բայց վստահեցնում եմ, որ ստվերում այլևս չեմ մնալու:

Ամեն բան հնարավոր է, երբ.. կողքիդ կան մարդիկ ովքեր հավատում են քեզ և ուժ են տալիս:

Շատ անգամ եմ լսել, որ գեղեցիկ մեծ աչքեր ունեմ:

Կարծիքս կտրուկ փոխվել է մեր սերնդի մասին: Վերջին դեպքերից հետո ուզում եմ հաճախ կրկնել «Շնորհակալ եմ»:

Այս պահին ցանկությունս մեկն է, որ խաղաղ լինենք թե հոգեպես, և թե մտքերով: Ուզում եմ իրար միս ուտելու սովորությունը փոխարինվի համախմբվածությամբ:

Երբեք մի հանձնվիր: Ամեն նախորդ սխալդ թող լինի դաս քեզ համար, որ հաջորդ անգամ չսխալվես:

Ես հավատում եմ, որ ոչինչ պատահական չի լինում:

Կյանքում մեկ անգամ է տրվում հնարավորություն բաց մի թող այն:

Իմ մասնագիտության շնորհիվ է, որ յուրաքանչյուրի հետ կարողանում եմ խոսել իր լեզվով:

Հաջողակ եմ, քանզի կյանքը տալիս է բազում ընտրության հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ հուշում է ճիշտ ճանապարհը:

Պետք չէ վախենալ:

Միշտ փորձում եմ դրական կողմեր գտնել, երբ ինչ որ անկանխատեսելի դեպք է պատահում և պլաններս խախտվում են: Ինձ միշտ ասում եմ` ուրեմն բարին էլ սա էր:

Հարցերիս պատասխանները միշտ գտնում եմ ժամանակի ընթացքում: Առհասարակ ժամանակը և լավ ուսուցիչ է, և լավ խորհրդատու:

Եթե հետ վերադառնայի, ապա կուզեի հայտնվել մանկությանս գրկում:

Երազում եմ մորս պես լավ մայր լինելու մասին:

Սիրում եմ նրան որովհետև անկեղծ է ինքն իր հետ, նպատակասլաց ու երբեք չի հանձնվում: Խոսքը իմ մասին է:

Առաջին հերթին պետք է սիրես ինքդ քեզ և հետո նոր քո սերը տաս ուրիշներին:

Հարցազրույցը: Լիյա Մարուխյան

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS