«Կամ ֆեյքերիդ բերանը փակի՛ր, կամ ես կփակեմ․ Ինձ մի դրդեք թասիբն ու նամուսը դնեմ մի կողմ և ձեր հետ խոսեմ ձեր լեզվով». Արիանա Հովսեփյան

Ես մշտապես ենթարկվում եմ ֆեյքային գրոհների, ինձ վրա հարձակվում են մի պարզ բանի համար, ես այս

իշխանության ամենասուր քննադատներից մեկն եմ: Բայց որքանո՞վ է արդար մարդուն քննադատել խոսելու և իշխանության սխալները ասելու համար, և դա անել ոչ թե իրական մարդկանց միջոցով՝ այլ ֆեյքերի:Որքանո՞վ է բարոյական մարդուն քննադատել ու դա անելու համար ֆեյքերին հրահանգել մարդու անձնական կյանք մտնել այն դեպքում, երբ հրահանգողն էլ, նրա կինն ու ընտանիքի մյուս անդամներն էլ ունեն անձնական կյանք:

Չե՞ք մտածում, որ ես էլ կարող եմ տեղեկացված լինել նրանց անձնականից:Հրահանգ տվողը գոնե մի վայրկյան մտածե՞լ է, որ եթե ինքը թաքնվում է ֆեյքերի ետևում, ապա ես ունեմ համարձակություն ուղիղ եթերով խոսել այն ամենի մասին՝ ինչ գիտեմ:Ի տարբերություն ֆեյքերի ու նրանց հրահանգիչների, ես չեմ հատում

բարոյականության նորմերը, թասիբ ու նամուս ունեմ: Բայց ո՞վ գիտի, եթե ֆեյքերին չհրահանգվի լռել, ես գուցե որոշեմ խոսել ու իմ ուղիղ եթերներում որոշ մարդկանց «կեղտոտ սպիտակեղենը» փռեմ բոլորի աչքի առաջ: Եվ հիշեք, ինչքան ձեր ֆեյքերը կպնեն իմ անձնականին, այդքան սպասեք համարժեք պատասխանի:

Այնպես որ, եթե չունեք խայտառակվելու ցանկություն, ինձ մի դրդեք թասիբն ու նամուսը դնեմ մի կողմ և ձեր հետ խոսեմ ձեր լեզվով: Հատուկ տեղեկացնեմ, որ ո՛չ ԱԱԾ-ին, ո՛չ Ոստիկանությանն անիմաստ է այս ամենի մեջ խառնելը: Պետք է «գործ սարքեք» ու ինձ ձերբակալե՞ք, ես պատրաստ եմ:

Ես պատրաստ եմ նաև դիմել միջազգային ատյաններին՝ ֆեյքերով լրատվական կայքի հիմնադրի անձնական կյանք ներխուժելու միջոցով, լրատվական կայքին լռեցնելու փորձ անելու համար:Չփորձե՛ք ինձ վախեցնել, այդ տարբերակն իմ դեպքում չի արդարացնի իրեն: Եվ վերջում, ես հպարտ ու վստահ եմ իմ ուժերին: Ես հաղթել եմ այս «պատերազմը»:

NewsPress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյան

Նյութի աղբյուր՝ NewsPress.am

(Visited 328 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS