Բժիշկ, բնական բժշկության ոլորտում հայտնի փորձագետ Վիկտորիա Սեմյոնովան կիսվել է մի բաղադրատոմսով, որը, կարծում ենք, շատերին օգտակար կլինի: Այս նյութի շնորհիվ կարող եք իրականացնել աղիների ռադիկալ մաքրում:
Ըստ բժիշկի՝ սա հզոր միջոց է տոքսինների դուրս բերման համար, և կանոնավոր օգտագործման դեպքում կարող է կանխարգելել քաղցկեղի առաջացումը:
Ըստ նրա՝ տոքսինների մեծամասնությունը կուտակվում է աղիներում, իսկ դա էլ իր հերթին դառնում է մարդու օրգանիզմում տարբեր գոացությունների առաջացման պատճառ:
Բաղադրիչներ.
-500 գ գազար
-500 գ բազուկ
-մի բուռ ծիրանաչիր
-մի բուռ չամիչ
-1ճ.գ. մեղր
Ինչպես պատրաստել.
Բոլոր բաղադրիչները մանր կտրատել և լցնել էմալապատ սպասքի մեջ: Այնքան եռման ջուր լցնել, որ աբողջը ծածկվի: Ավելացրեք ծիրանաչիրն ու չամիչը:
Կաթսան դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի: Հենց որ սկսի եռալ, հանել կրակից:
Երբ խառնուրդը սառի, ավելացնել 1ճ.գ. մեղր և խառնուրդը թրմել 12 ժամ, չոր տեղում: Քամել հեղուկը: Պահել սառնարանում:
Ինչպես կիրառել.
Այս քանակը կբավականացնի 2 օր: Խմեք օրական 3 անգամ՝ 0,5 բաժակ չափաբաժնով:
Աղիների մաքրումն այս եղանակով տևում է 1 ամիս: Դրանից հետո ձեր աղիները կլինեն մաքուր: Եվ սա օգտակար է ոչ միայն քաղցկեղի, այլև պրոֆիլակտիկայի համար:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։