Կшտшրյալ լուծում՝ ելшկի ճիշտ սшռեցման համար. պшրզ խորшմшնկություններ, որ ոչ ոք չգիտի

Շատերս ենք սիրում ելակ և ցանկանում այն վայելել նույնիսկ ձմռանը: Եթե դուք ունեք սառցախցիկ, ապա դա խնդիր չէ:

Որպեսզի պտուղները հալչելուց հետո չունենան անդուր գույն և տհաճ համ, պետք է հետևել մի քանի կանոնների:

Սառեցնելու համար ավելի հարմար է օգտագործել պլաստմասսե տարաներ կամ նույնիսկ պոլիէթիլենային տոպրակներ, բայց զգույշ եղեք․ դրանք սառնությունից կարող են պայթել:

Ոմանք կարծում են, որ պետք չէ ելակը լվանալ, որպեսզի այն ջուր չներծծի և ջրալի չդառնա:

Բայց ամեն դեպքում ճիշտ է լվանալը, քանի որ այն աճում է հողի մակերեսին և անմիջական շփման մեջ է հողի հետ:

Պետք է լվանալ պտուղները փոքր չափաբաժիններով, շատ ջրող և արագ, որպեսզի այն չհասցնի լիովին ներծծվել ջրով:

Հետք պետք է լցնել պլաստմասսե ցանցի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը հոսի, իսկ հետո շարել անձեռոցիկի վրա այնպես, որ մեկը մյուսին չկպչի, և թողնել 1 ժամ:

Հիմա չոր ելակի հետ կարելի է աշխատել:

Պոլիէթիլենային տոպրակն անցկացրեք տախտակի կամ լայն ափսեի վրա: Դրա վրա շարեք ելակները և դրեք սառցախցիկ:

Թողեք մի քանի ժամ: Հոտո սառցախցիկից հանեք ելակը տոպրակի հետ, և այն կհայտնվի տոպրակի մեջ: Հետո արդեն կարելի է ելակը պահել երկար ժամանակով:

Երկրորդ մեթոդ

1 կգ ելակի համար ձեզ հարկավոր է 200 գ շաքարի փոշի:

Ելակը սառչելիս կորցնում է որոշակի քաղցրություն, և որպեսզի հալեցրած ժամանակ այն քաղցր լինի, հարկավոր է սառեցնել շաքարավազով:

Ելակները համար առաջին ձևի նման լվացեք, չորացրեք, դասավորեք տախտակի կամ սկուտեղի վրա, որի վրա պոլիէթիլենային տոպրակ է անցկացված, 2 ժամ սառեցրեք և շերտ-շերտ շաքարի փոշի ցանելով դասավորեք այն ամանների մեջ, որոնցով պետք է պահեք:

Երրորդ մեթոդ

Կարելի է ելակը սառեցնել քերած վիճակում: Արդեն լվացված և չորացված մթերքը լցրեք խառնիչի մեջ, դարձրեք պյուրե, լցրեք պլաստմասսե տարաների մեջ:

Շաքարավազը կարելի է կա՛մ հիմա լցնել, կա՛մ ձմռանը, արդեն օգտագործելիս 1 կգ մրգին 300 գ հաշվով:

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

(Visited 39 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS