Լիլիթ Սարգսյանի հիմնադրամի կողմից շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել, զինվորների առողջությունը վերականգնելու համար. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից կիսվել ամերիկաբնակ հայազգի հաղորդավարուհի, բլոգեր Լիլիթ Սարգսյանի մասին կից նյութով․
«Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար նահատակված Լերմենտիկ Սոս Սարգսյանի թոռը և 44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս կապիտան Արտուշ Արզումանյանի քրոջ դուստրը՝ Լիլիթ Սարգսյանն է։
Լիլիթը հիմնադրել է Armenians Together հիմնադրամը և կարողացել է ապահովել շուրջ 1 միլիոն ԱՄՆ տոլար, որոնք օգտգործվել են զինվորների առողջությունը վերականգնելու նպատակով», — գրել է Մարիամը։
Արցախյան երկորդ պատերազմից անցել են 8 ամիսներ, բայց մինչեւ այսօր իսկ Լիլիթը շարունակում է ԱՄՆ-ից նվիրատվություններ հավաքելով հոգալ հայ վիրավոր զինվորների կարիքները։
Հային ֆիզիկապես հաղթելուց առաջ պետք է Հայի ոգուն հաղթել, իսկ այս տեսակ ոգին կոտրվել չգիտի։ Ծառայությունը որը կատարվում է ոգով չի մոռացվում եւ արժանանում է բարձր գնահատանքի։
Նյութի աղբյուրը՝ BavNews.am