Կարողա էս ազգի հանդեպ վախից տաքությունդ բարձրանա։ Էնենց որ հել, վեշմեշոկդ հավաքի ու փախի ստեղից.

Ֆեյսբուկյան օգտատեր Լիլիթ Թադևոսյանն իր էջում գրել է.

Պարսկաստանում վառեցին կորոնավիրուսով հիվանդ մարդկանցով մի հիվանդանոց։ Չինաստանում փորձեցին դա անել։ Ադրբեջանում ոստիկաները մահակներով ծեծում էին կորոնավիրուսով հիվանդներին։ Որ փորփրենք ամեն մի երկրում մի բան կարելի է գտնել։

Բայց խոսքս դրա մասին չի։ Հենց նոր լսեցի, որ Հայաստանի ԱԻՆ դադարեցրել է կորոնսվիրուսի դեմ պայքարելու համար, հավաքագրվող կամավորների գրանցումը։ Իսկ պատճառը այն է, որ գրանցված ու գրանցվել ցանկացող կամավորների քանակը չափից շատ է։ Այդպիսին է այս ազգը։ Տասնամյակներ շարունակ կարան իրար միս ուտեն։ Իրար ոտի տակ փորեն։

Բայց երբ գալիս ա վտանգի կրիտիկական պահը, համախմբվում ա ու հաղթում։ Հաղթում մինչ այդ անհաղթահարելի թվացող երևույթներ։ Ես իմ կյանքի ընթացքում, մի քանի անգամ տեսել եմ այդպիսի համախմբումներ։ Համոզված եմ, այս անգամ էլ ենք հաղթելու։ Իսկ կորոնային մի բան կասեմ։
Արա, այ узкоглазий։ Դու ոնց որ տեղը չես բերում հա՞։

Էս ազգը օրը երկու ժամով էլեկտրոէներգիա ունեցող ու էդ երկու ժամում լվացք, արդուկ, լողանալ, թրաշվել ու Սանտա Բարբարա նայել հասցրած ազգ ա։ Էս ազգը առավոտից մինչև իրիկուն, հացի հերթում կանգնած ու վերջում կտրոնով 250 գրամ հաց վաստակած ազգ ա։ Էս ազգը երկրաշարժի փլատակների տակից ելնող ու կամավորական ջոկատներ կազմած, Արցախ մեկնած ազգ ա։

Էս ազգը 1915 թիվ տեսած ազգ ա։ Մի խոսքով լսի կորոնա, ամեն ինչ չեմ ուզում ասեմ։ Կարողա էս ազգի հանդեպ վախից տաքությունդ բարձրանա։

Էնենց որ հել, վեշմեշոկդ հավաքի ու փախի ստեղից։

(Visited 257 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS