Հունական ձևով կարտոֆիլ պատրաստելու համար ամանևին էլ պետք չէ հույն լինել։ Ճիշտ է, այս տարբերակով պատրաստում են հիմնականում հույները, բայց ոչինչ չի խանգարում, որ դուք էլ փորձեք բաղադրատոմսը։
Բաղադրությունը․
♦ 0,5 կգ կարտոֆիլ, մեկ ատամիկ սխտոր,
♦ 2 թեյի գդալ բուսայուղ, 1/4 բաժակ կիտրոնի հյութ,
♦ 1 թեյի գդալ չորացրած օրեգանո,
♦ մաղադանոս
♦ աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի։ Ջեռոցի տապակին փայլաթիթեղ փռել, և վրան լցնել կարտոֆիլը։ Իրար միացնել բուսայուղը, կիտրոնի հյութը, օրեգաոն, մանրացված սխտորը և լավ խառնել։ Այնուհետև խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա։
Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել։
200 աստիճանի տաքացրած ջեռոցում եփել 45-60 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։
Պատրաստի ուտեստի վրա մաղադանոս լցնել և մատուցել։
Բարի ախորժակ։
Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով, դա միջոց է, որ շատերը փորձեն համեղ այս ուտեստը։