Կարտոֆիլից նման ճաշատեսակ դեռ ոչ ոք չի պատրաստել․ Ահա բաղադրատոմսը

Կարտոֆիլից ճաշատեսակների բազում բաղադրատոմսեր կան, բայց այսօր ձեզ հաղորդակից կդարձնենք շատ համեղ կարտոֆիլե կոտլետների պատրաստման գաղտնիքին։

Եթե ձեր տանը անսպասելիորեն մնացել է խաշած կարտոֆիլ, ուրեմն հիանալի հնարավորություն ունեք ձեզ և ձեր տնեցիներին ուրախացնելու հերթական խոհարարական գլո ւխգործոցով։

Ինչպես պատրաստել կարտոֆիլե կոտլետներ

Բաղադրամասերը՝ 1 կգ խաշած կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, 4 ձու, 3 ճաշի գդալ ալյուր. 2 ճաշի գդալ պ աքսիմատի փո շի, 100 մլ բուսական յուղ, 100 գրամ պինդ պանիր, 1/4 թեյի գդալ աղ, 1/4 թեյի գդալ պղպեղ

Պատրաստումը՝ Սոխը կտրեք փոքրիկ խորանարդիկների ձևով, իսկ պանիրը քերեք միջին չափով։ Կարտոֆիլը ճզմ եք կարտոֆիլաճզմիչով կամ պատառաքաղով,խյ ուսին ավելացրեք 2 ձու և պանիր։ Այնուհետև խ յուսի մեջ լցրեք աղ, պղպեղ և մի լավ խառնեք։ Կարտոֆիլի խյ ուսից փոքրիկ կոտլետներ ձևավորեք և թաթախեք ալյուրի մեջ։ 2 ձուն հարեք։Յուրաքանչյուր կոտլետ թրջեք ձվի խառնուրդի մեջ, ապա թաթախեք պա քսիմատի փոշու մեջ։

Կոտլետները երկու կողմից տապակեք՝ մինչև դրանք մի լավ կկարմրեն։ Անպայման փորձեք պատրաստել այդ հրաշալի կարտոֆիլե կոտլետները։

Բարի ախորժակ

(Visited 176 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS