Կարևոր. Հայտնի է, թե որքան ժամանակով փակ կլինեն դպրոցները

Հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում և կրթական այլ հաստատություններում հարկադրված արձակուրդը կտևի մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում կրթական հաստատությունների գործունեության սահմանափակման մասին ասվում է հետևյալը. «Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական),

միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում,

ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:

Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ»:

(Visited 168 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS