ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Գրառումը՝ կից։«Պաշտոնական փաստաթղթի ԿԵՂԾՈՒՄ՝ ապրիլի 1-ի անվան տակ: Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ:

Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է:Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:

Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS