Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

«Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։

Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 քաղաքացի:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք:

Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS