Հակահամաճարակային միջոցառումները հավասարվում են զրոյի, երբ քաղաքի մի քանի սուպերմարկետներում այս վիճակն է․ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատերից մեկի հրապարակած լուսանկարով,

որտեղ երևում է առևտրական կենտրոնի դիմաց քաղաքացիների կուտակումներ և դրել, որ հակահամաճարակային միջոցառումներ անելը հավասարվում է զրոյի, երբ սուպերմարկետներում նման վիճակ է։

«Այսքան հակահամաճարակային միջոցառումներն անելը հավասարվում է զրոյի, երբ քաղաքի մի քանի այսպիսի ցանցային սուպերմարկետներում (կարծում եմ պարզ է որի մասին է խոսքը) այս վիճակն է։ Փոքր բակային խանութների գործունեությունն ավելի անվտանգ է, քան այս սուպերմարկետներում։ Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք։ Սա ի՞նչ է։

Ոստիկանները փողոցներում անտեղի պտտվում են ու մարդկանց դեմքին նայելով՝ նոր որոշում թուղթ հարցնեն, թե ոչ (այսքան օրվա կարանտինի ընթացքում ինձանից միայն երկու անգամ են թուղթ հարցրել)։ Ու էդ թուղթն ընդհանրապես բանի պետք չի, քանի որ որևիցե կերպ չի կանխում համաճարակի տարածումը, միայն այս նեղ իրավիճակում մարդիկ են անիմաստ տուգանվում»,- գրել է Կոստանյանը։

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 57 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS