Հակահեղափոխականները ֆլեշմոբով պահանջելու են վարչապետի հրաժարականը

1in.am-ը գրում է․

Մի խումբ հակահեղափոխականներ, Քոչարյանի աջակիցներ ստեղծված իրավիճակում կառավարությանն ու իշխանություններին հարվածելու նոր գործիքակազմ ու տակտիկա են մշակում։ Այդ գործիքակազմից մեկն էլ համացանցային պայքարն է։

Այս գործում հատկապես ակտիվ է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնի Իրինա Հարությունյանը, որը օրերս ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել և մասնակիցներին կոչ արել Ֆեյսբուքում ֆլեշմոբ անցկացնել։

Նա առաջարկում է պայմանավորված օրն ու ժամին բոլորը իրար հետևից ուղիղ եթեր մտնեն ու հայտարարեն, որ անվստահություն են հայտնում ՀՀ կառավարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

Նույն Իրինա Հարությունյանը խմբակիցներին առաջարկել է այլ լայվերը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ավելի շատ մարդ տեսնի ու միանա իրենց պահանջին։

Բացի Իրինա Հարությունյանից, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը նույնպես ակտիվ հակաիշխանական կոչերով են հանդես գալիս:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS