Հայ ժողովրդի կյանքում ոչ մի շոշափելիորեն դրական, առավել ևս հեղափոխական փոփոխություն լինել չի կարող. Գևորգ Գալստյան

Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի դեռ ՀՀ պետական կարևորագույն ինստիտուտները ներկան ավելի լավը դարձնել չկարողանալու հարցում (Արցախի կարգավիճակի հարցում ևս) հղում են կատարում միջազգային պայմանագրերին, համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել գրողի ծոցը ուղարկված մերժված ռեժիմի կողմից, մեր` Հայ ժողովրդի կյանքում ոչ մի շոշափելիորեն դրական, առավել ևս հեղափոխական փոփոխություն լինել չի կարող:

Նրանց, ովքեր ներկայանում են Հեղափոխության անունից, բայց «տիղմի» մեջ մնալու որպես ամենահիմնավոր պատճառ են բերում մերժված անցյալում ստորագրված «սրբազան» միջազգային պայմանագրերի անբեկանելիությունը, խորհուրդ կտամ համաշխարհային պատմության մեջ իրենց անջնջելի հետքը թողած միքանի հեղափոխության պատմություն ուսումնասիրել,

քանի որ այդ ժամանակ մի կարևոր հանգամանք կբացահայտեն իրենց համար.միջԱԶԳԱՅԻՆ պայմանագրերը, համաձայնությունները, որոնք չեն ծառայում Ազգի բարօրությանը` գնում են նրանց հետևից, որոնց կողմից, որ ստորագրվել և ձեռք են բերվել»:

Նյութի աղբյուրը՝ mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS