Հապաղումը կարող է կործանարար լինել. Արտավազդ Սահակյան

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը» խորագրով գրառման մեջ նշել է պլաստիկ Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։
«Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝

մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել!!!

Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։

Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», գրել է Արտվազդ Սահակյանը։

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS