ՀՀ ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար նորածին որդու հետ եւ կից գրառում արել:
«Միկիի փոքրիկ որդին ծնվել է: Բոլորը շատ լավ են, ծնողները երջանիկ են: Ի՞նչ եք կարծում՝ ապագա ֆուտբոլի՞ստ է. Համլետ Մխիթարյան, 04.03.2020»:
Ավելի վաղ «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։
«Շնորհավորում ենք Հենրիխին և նրա կնոջը՝ Բեթիին, նրանց որդու՝ Համլետի ծննդյան կապակցությամբ:
«Ռոմա»-ի ընտանիքի նոր անդամը», ասված է ակումբի շնորհավորական ուղերձում: