Հեռավար ուսուցման դեպքում ինչպե՞ս երեխաների համար համացանցը դարձնել անվտանգ

«Իհարկե, շատ ավելի լավ է, երբ դու իրականում թանգարանում ես և քո աչքերով ես նկարը տեսնում, դասապրոցեսը լավ է, երբ կա իրական շփում ուսուցչի և աշակերտի, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք», ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Սակայն Մարտիրոսյանի խոսքով, օնլայն կրթությունը մեծ հնարավորություններ է բացում, բայց մյուս կողմից խնդիրներ կան այդ առումով.«Կարծում եմ` այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա, ինչ-որ տեղ շատ, ինչ-որ տեղ քիչ: Այնպես չի, որ բոլոր ուսուցիչները պատրաստ են օգտվել այս ամեն ինչից այն ձևով, որով որ պետք է:

Օնլայն ուսուցումն իհարկե աշխարհով մեկ տարածված է, բայց միևնույն է այնքան մեծ չի տարածվածությունը, որօց կարելի է ենթադրել և ուսուցիչների, համալսարաններում պրոֆեսորների մեծամասնության համար սա նորություն է և շատ ավելի կաշկանդված են այն օգտագործում և պարզ է, որ դրանից տուժում է դասապրոցեսը:Պետք է հաշվի առնենք նաև, որ երխաների մեծ մասն էլ սրան պատրաստ չի:

Բայց սա է այսօրվա լուծումը և այն լավագույն փոխարինումն է եղածի: Նաև պետք է հաշվի առնենք, որ այս ամենից երբ դուրս գանք, մարդիկ արդեն սովորած կլինեն և օնլայն ուսուցումը շատ ավելի արագ կմտնի մեր կյանք, քան թե եթե բնականոն զարգանար աշխարհը»:

Դիտարկմանը` ինչպես երեխաներին այդ դեպքում պաշտպանել տեղեկատվական խաբեություններից, փորձագետը նկատեց, որ դա մի փոքր դժվար ու երկար պրոցես է.«Այստեղ մոտեցումը պետք է լինի միասնական. պետությունը, ծնողը, ուսուցիչը, երեխան միասին պետք է փորձեն օգտվել այն գործիքներից: Դրանք շատ են, բավականին հասանելի են և պահանջում են լուրջ ուսում: Պետք է նաև ծնողներին կրթել այս առումով»:

Նա նաև անդրադարձավ այս օրերին լայնորեն տարածվող հայերեն թարգմանված նամակներին` կապված վիրուսի հետ և նշեց, որ այն ահավոր տարածում է գտել.«Դրանք տարբեր ձևի են, համ կորոնավիրուսի հետ կապ ունեն, համ գումար շահելու:

Խնդիրն այն է, որ այդ հանցագործները, որոնք դրա վրա փող են աշխատում, իրենք հասկացել են, որ մարդիկ հիմա կիսազբաղ են շատ և շատ են ցանցում նստում և էմոցիոնալ ֆոնն այնպիսին է, որ ավելի ազդեցիկ են դառնում նման նամակային խաբեությունները:

Փորձում են օգտվել այս ամեն ինչից և մարդկանց խաբել: Ասեմ, որ սարսափելի տարածվածություն ունի, հատկապես այս քանի օրը և հատկապես հայերեն թարգմանությամբ: Պետք է մարդկանց անընդհատ զգուշացնել, որ ինտերնետում փող չկա, ամեն կարդացածին պետք չի հավատալ, ամեն ինչ պետք է մի քանի տեղով ճշտել, որովհետև աջուձախ խաբում են»:

Նա նաև անդրադարձավ այս օրերին համացանցում ամենաշատ փնտրվող բառերին.«Ամենաշատը փնտրել են կորոնավիրուս և սերիալներ: Կինոդիտումների կտրուկ աճ կա: Հայաստանում բնականաբար հիմնականում հայկական սերիալներ են փնտրել»։

Նյութի աղբյուրը՝ medianews.site

(Visited 100 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS