Եկե՛ք որոշենք սրանից հետո
Ամեն աննշան բանից չտխրել…
Եվ գիտեք ինչո՞ւ…
Լոկ մի անգամ ենք այս աշխարհ եկել:
Փոխանակ հրճվենք ծաղկով ու ծովով,
Վսեմ գործերով, նաև իրարով,
Ինչ ենք խառնվել, լցվել հոգսերով:
Ասենք, թե մեկը բամբասեց հանկարծ,
Հերն էլ անիծած:
Ասենք, թե մեկը չլուծեց մի հարց,
Հերն էլ անիծած:
Կյանքի կարևոր գործերը թողած,
Մանրուքներով ենք հաճախ զբաղված:
Այդ մանրուքների հերն էլ անիծած:
Իսկ, եթե մահն այցելի հանկարծ
Համարձակ ասենք.
Հերն էլ անիծած…
Արամայիս Սահակյան
(Visited 199 times, 1 visits today)