Հզոր ըմպելիք, որն արագ կմաքրի շնչուղիները

Սուր շնչառական վարակով հիվանդություններին մեր օրգանիզմն արձագանքում է քթի ու կոկորդի առատ լորձարտադրությամբ եւ նման այլ տհաճ ախտանիշներով՝ քթի խցանում, գլխացավ, մկանային ցավեր ականջի ցավ, ճնշման զգացում ճակատի ու դեմքի հատվածում եւ այլն:

Ինչպե՞ս բուժել.

Այս հզոր ըմպելիքն ունի հակավիրուսային ազդեցություն:

Մրսածության, գրիպի, լորձաթաղանթի բորբոքման եւ քթի խցանման դեմ պայքարի կատարյալ միջոց է:

Այն ամրապնդում է իմունային համակարգը եւ պայքարում վարակների դեմ:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

♦ Միջին չափի 1 գլուխ սոխ

♦ 2 բաժակ ջուր

♦ 1 կիտրոնի հյութ

♦ 2 ճ. գդալ մեղր

Պատրաստման եղանակը`

1.Սոխը կտրատել, ավելացնել ջուրը եւ եփել 15 րոպե.

2.Եփելուց հետո թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը եւ կիտրոնի հյութը.

3.Կստացվի ըմպելիքի օրվա չափաբաժինը:

Սուր շնչառական վարակներով հաճախակի հիվանդանալու դեպքում հնարավոր են բարդություններ:

Խոնավեցրեք ձեր քթի խոռոչի լորձաթաղանթը, քանի որ չորանալու դեպքում տեղային իմունիտետը թուլանում է, իսկ վիրուսներն անարգել ներթափանցում են օրգանիզմ:

Խոնավեցնել կարող եք աղաջրով կամ սովորական ֆիզլուծույթով:

Օրվա մեջ կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության, երբ զգում եք, որ քթի լորձաթաղանթը չոր է:

Անհրաժեշտ է, որ հիվանդը նաեւ շատ հեղուկ օգտագործի, որի ջերմաստիճանը պետք է հավասար լինի նրա մարմնի ջերմաստիճանին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS