Երգիչ Մհերն«Ինստագրամ»-ի իր էջում կիսվել
է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով, որին կից գրել է. «Հոգնել եմ լռելուց: Անձամբ ես չեմ մասնակցել իմ հայրենիքում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Ես տեսա մարդկանց դեմքերն ու նրանց ուրախությունը, ես տեսա, թե ինչ հույսով են նրանք սպասում երկրում այս փոփոխություններին:
Փոփոխություններ եղան:
Դրանք տեղի են ունենում հիմա, բայց ինչպես ասում են` «Մոսկվան միանգամից չի կառուցվել».Հնարավոր չէ այդքան արագ զգալ տարբերությունը, որքան ցանկանում ենք: Մեզ պակասում է համբերությունը:
Հայաստանի նոր ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու իմ երկրի նոր ուժի օգտին քվեարկած մարդկանց հույսն ու հավատը: Ես հետևել և կշարունակեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Ինձ համար` որպես Հայրենասեր, իմ հայրենիքի ճակատագիրը շատ կարևոր է: Հեղափոխությունը պետք է գա իր տրամաբանական եզրահանգմանը՝ սահմանադրական բարեփոխումների և փոփոխությունների միջոցով, այդ դեպքում մենք կհասկանանք երկրում կատարվող իրողության ամբողջական պատկերը:
Անձամբ ես, իմ սեփական քայլով, ապրիլի 5-ին ասում եմ ԱՅՈ՛ փոփոխություններին: Ես կողմ եմ փոփոխություններին, որոնք նոր են:
Երկրի իշխանությունները եղել են ժողովրդի բարօրության համար:
Ես խնդրում եմ, որ չքաղաքականացնեք իմ խոսքերը, ես միայն իմ անձնական կարծիքն եմ հայտնում»: