Հորոսկոպի չորս ամենահպարտ նշանները, որոնց առջև պատրաստ են ծնկի գալ բոլորը:
Եվ այսպես.
Կարիճ
Ինքնավստահ են, հպարտ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երբեք ցույց չեն տա իրենց թուլությունը, չեն ցածրանա այն աստիճանի, որ վազեն տղամարդու ետևից:
Կին Կարիճները կարողանում են ղեկավարել իրենց, երբեք չեն կորցնում արժանապատվության զգացումը: Մեծ ներուժ ունեն, հպարտ պահվածք:
Խոյ
Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ուժեղ են, ինքնավստահ, ինքնաբավ:
Հպարտ Խոյերը նաև շատ խոցելի են: Չեն կորցնում արժանապատվությունը, ներքին հանգստություն պահպանում, վերահսկում էմոցիաները:
Երբեք չեն հարմարվում որևէ մեկին: Չեն լողում ալիքի ուղղությամբ, միշտ պատրաստ են մարտահրավեր նետել ճակատագրին:
Առյուծ
Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները թույլ չեն տա որևէ մեկին գրավել իրենց դիրքը:
Առյուծները վառ, հպարտ ու ինքնավստահ կանայք են: Նրանք միշտ բազմաթիվ երկրպագուներ ունեն, շրջապատված են ուշադրությամբ:
Առյուծները հպարտ են, սովոր են, երբ իրենց սիրում են, պաշտում:
Խարիզմատիկ են, ոչ ոքի թույլ չեն տալիս քննադատել իրենց, երբեք չեն կորցնում սեփական դեմքը:
Աղեղնավոր
Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հպարտ են, ուղիղ:
Նրանք խելացի են, անկախ ու անկեղծ: Աղեղնավորների հետ հեշտ է, միևնույն ժամանակ՝ շատ դժվար. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն ենթարկվել որևէ մեկին:
Պայքարում են հանուն արդարության, մարտիկներ են, ովքեր սիրում են ազատությունը, անուղղելի իդեալիստ են, արժանապատիվ կանայք, ովքեր հիացնում են կարողությամբ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում:
Այծեղջյուր
Հպարտ կանայք են, ովքեր միշտ հավասարակշռված են, հանգիստ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց առջև մշտապես բարձր նպատակներ են դնում, պատրաստ են հասնել ցանկալի սոցիալական դրության:
Նյութի աղբյուրը՝ ArmPost.net