Համաձայնեք, որ կենդանակերպի նշանը, որի ներքո մարդ ծնվել է, շատ բան կարող է պատմել նրա բնավորության մասին: Իզուր չեն աստղագուշակին այդքան ուշադրություն դարձնում:
Ահա թե կենդանակերպի որ 5 նշանների ներկայացուցիչներն են ամենամաքրասերը:
5. Կույսեր
Կույսերի մեծամասնությունը կոկիկ ու մաքրասեր մարդիկ են: Նրանց տանը մաքուր է ավելի շատ ոչ թե այն պատճառով, որ հաճախ են մաքրում, այլ որ չեն կեղտոտում: Այնուամենայնիվ, մաքրության գործընթացի հանդեպ էլ նրանք անտարբեր չեն, բայց սովոր են բոլոր գործերը քիչ-քիչ անել: Այդ կերպ նրանց մոտ ստացվում է պահել տունը լավ վիճակում:
4. Խեցգետին
Խեցգետինների համար մաքրությունը ոչ թե ձանձրալի գործընթաց է, այլ թուլանալու միջոց: Ծանր աշխատանքային օրվանից կամ վեճից հետո բացասական էներգիայից նրանք կարող են ազատվել ափսեներ լվանալով: Երբ տունը մաքուր է, նրանք թեթևություն են զգում ու ավելի հանգիստ խղճով են պառկում քնելու:
3. Կարիճ
Կարիճների առանձնահատուկ բնավորության մասին առասպելներ գոյություն ունեն: Սակայն քչերը գիտեն, որ մաքրության հարցում ևս նրանք համառություն են ցուցաբերում: Կարիճները ավելի հաճախ չեն մաքրում տունը, քան մյուս նշանների ներկայացուցիչները, սակայն նրանց ջանասիրությանը կարելի է նախանձել: Միայն փոշի մաքրելով գործը չի սահմանափակվում. եթե նրանք գործի են անցել, ուրեմն շուտով ամեն ինչ կփայլի:
2. Ցուլ
Ցուլերն իսկապես առանձնահատուկ լրջությամբ են վերաբերվում մաքրությանը: Առաջին հերթին նրանք կազմում են անհրաժեշտ նյութերի ցանկը, գնումներ կատարում ու անցնում գործի: Սակայն կա մի կարևոր կետ. ցուլերը միայնակ չեն մաքրում տունը, նրանք ներգրավում են ընտանիքի մյուս անդամներին:
1. Այծեղջյուր
Այծեղջյուրների սերը մաքրության հանդեպ նորմայից դուրս է: Այս նշանի ներկայացուցիչները կարող են բոլոր հանգստյան օրերը տրամադրել տան կապիտալ մաքրությանը: Այծեղջյուրները նախընտրում են մաքրություն անել միայնակ:
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր