Հորոսկոպի այս երեք նշանները երբեք ոչ մի հարցում չեն պարտվում

Հորոսկոպի այս երեք նշանները երբեք ոչ մի հարցում չեն պարտվում

Խեցգետին: Որպես կանոն՝ հաղթանակն ու պարտությունը չափազանց լուրջ են ընդունում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հաղթել, և հաղթանակ տանելու դեպքում նույնիսկ պարծենկոտ և ամբարտավան դառնալ: Պարտություն կրելու դեպքում Խեցգետիններն ավելի լուռ են գործում, փորձում են հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին. կարծես դա չի էլ եղել:

Առյուծ: Առյուծներն ուշադրության, հիացմունքի կարիք ունեն, ինչի համար հարկավոր է հաղթանակ տանել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարտությունն ընդունում են՝ որպես ֆիզիկական հարված: Չեն սիրում անհաջողակ լինելու զգացում ունենալ, քանի որ դա կասկածի տակ է դնում նրանց մեծությունն ու գերազանցությունը: Թեև Առյուծները ենթագիտակցաբար հասկանում են, որ դասեր պետք է քաղել յուրաքանչյուր պարտությունից, պարտվելն անտանելի է նրանց համար:

Այծեղջյուր: Ամենից շատ վախենում են անհաջողություն ունենալ աշխատավայրում: Նրանք պարզապես խելագարվում են այն մտքից, որ աշխատակիցներից մեկը ծրագիրն ավելի արագ և արդյունավետ է կատարել: Նրանք լուռ «այրվում» են զայրույթի զգացումից: Հիմնական խնդիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հաճախ են համեմատում մյուսների հետ և տանջում իրենց մտքով, որ երբեք չեն հաղթի, որքան էլ ջանք գործադրեն:

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS