Հորոսկոպի այս նշանները սիրում են ցուցադրել իրենց գերազանցությունը․ Նրանք ամենամեծամիտն են․

Հորոսկոպի այս նշանները սիրում են ցուցադրել իրենց գերազանցությունը․ Նրանք ամենամեծամիտն են․

Երկվորյակներ

Երկվորյակները հպարտանում են շփվելու կարողությամբ, բայց երբեմն տարվում են և դժարանում լռել: Դժվար է խոսակցությունը քննարկում որակել, եթե զրուցակցին հնարավորություն չեք տալիս նույնիսկ մի բառ ասել: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մեծամիտ են, քանի որ կարծում են, թե իրենց գաղափարներն ու մտքերն առավել արժեքավոր են ու կարևոր:

Ժամանակի ընթացքում Երկվորյակները լռել չկարողացող մարդու համբավ են ձեռք բերում, հետո նրանցից փորձում են խուսափել:

Խեցգետին

Խեցգետինները զգայուն են, հակված են բոլորին խորհուրդներ տալ փոխհարաբերությունների վերաբերյալ, նույնիսկ, երբ նրանց կարծիքն առհասարակ չեն հարցնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, թե ամեն բան բոլորից լավ գիտեն, ինչի արդյունքում մեկնաբանություններ են անում ցանկացած առիթով կամ դրա բացակայության դեպքում, ինչը վատացնում է իրավիճակը:

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ գիտեն ամեն ինչ, չեն ամաչում ցույց տալ, որ ամենախելացին ու կրթվածն են: Այս պահվածքը մատնում է Կույսերի մեծամտությունը, մարդիկ դա կարող են նույնիսկ ընդունել՝ որպես մարտահրավեր կամ նվաստացման փորձ: Վստահությունը լավ հատկություն է, բայց այն չպետք է վերածվի սեփական գերազանցության զգացման: Կույսերին չէր խանգարի լսել շրջապատին:

Առյուծ

Չեն կարողանում և չեն ցանկանում ընդունել մարդկանց խորհուրդներն ու օգնությունը: Չեն վստահում մարդկանց դատողություններին, կարծիքին ու փորձին: Նախընտրում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատել, քան օգնություն խնդրել: Ցանկանում են ամենաաշխատասեր և բարեհոգի մարդու տպավորություն գործել: Ներքուստ անինքնավստահ են, բայց կարողանում են դա թաքցնել, որպեսզի ոչ ոք չհասկանա իրենց թուլությունները:

Ջրհոս

Չեն կարող հրաժարվել հերթական անգամ իրենց ինտելեկտով փայլելու գաղափարից: Ջրհոսները վստահ են, թե մյուսները մի քանի անգամ զիջում են իրենց ինտելեկտուալ կարողություններով և ստիպված են շփվել մակարդակով իրենց մի քանի անգամ զիջող մարդկանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաև սարկազմ է բնորոշ, և նրանք չեն հասկանում, որ իրենց «ծիծաղելի» խոսքերն իրականում նեղացնում են:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: