Հրաշք բանաստեղծություն, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի

Հրաշք բանաստեղծություն, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի

Մարդը՝ լացով է լույս աշխարհ գալիս,
Ճիչն է մանուկին շունչ ու կյանք տալիս,
Եվ մա՛յրն է անգամ այդ լացից ժպտում՝
Չէ որ մանուկը ցավի՛ց չի ճչում…

Այդ մանկան հոգին հետո է լացում,
Երբ սև ու սպիտակ օրեր է տեսնում,
Հետո է անմեղ հոգին հալածվում,
Երբ անխիղճները քարեր են նետում…

Հետո է մարդը ծնկում ու տնքում,
Երբ արդեն ցավի ճիրանն են նետում,
Հետո է ձեռքով ծնկներին խփում,
Երբ արդեն մահվան շեմն է տրորում…

Հետո են անգութ, անհոգի մարդիկ
Այդ խեղճի հոգին այնպես քարկոծում,
Որ նաև մայրն է անձայն հառաչում,
Ա՜խ, չէ որ որդին ցավից է տանջվում…

Բայց ես չեմ մեռնում հոգուս ցավերից,
Հոգիս է մեռնում այն դաժան փաստից,
Որ ինձ հասցրած ձեր հալածանքից,
Մայրս է ողբում իմ տառապանքից…

Ա՛յ անգո՛ւթ մարդիկ, հերի՛ք է սպանեք,
Հերի՛ք է մարդկանց տանջամահ անեք,
Մեր սուրբ մայրերի չքնաղ ժպիտը՝
Հերիք է լացով ու ցավով ծածկեք…

Արմեն Երիմյան

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS