«Մենք լեն օրերին իրար քարկոծում ենք, նեղ օրերին՝ միաբանվում». Արմինե Գրիգորյան

«Հայաստանի կառավարության աշխատանքն այս օրերին չափազանց բարձր եմ գնահատում, նույնիսկ արվում է ավելին, քան հնարավոր է:

Ես շատ գոհ եմ: Կարծում եմ՝ շատերն են հասկանում, թե նոր ընտրված, քիչ փորձով կառավարությունն ինչ փորձության առջեւ է կանգնել: Ես հավատում եմ, որ լավ է լինելու, մենք կորոնավիրուսն էլ ենք հաղթահարելու, Աստված մեր ազգին չի թողնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը:

Նա նշեց, որ իր աշխատանքը եւս մեծապես տուժել է կորոնավիրուսի պատճառով. «Չի աշխատում այն ռեստորանը, որտեղ հանդես էի գալիս, բացի այդ, ես օրավարձով աշխատող էի, հանդես էի գալիս տարբեր կոորպորատիվներում, հետեւաբար այս օրերին կանգնել եմ փաստի առաջ: Բայց, հավատացե՛ք, դա չէ, որ ինձ հուզում է: Սրանք այնպիսի օրեր են, երբ աղոթում եմ ոչ միայն իմ, իմ ընտանիքի ու Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար»:

Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ օրինակելի քաղաքացի է. եթե պարետը հրահանգել է մնալ տանը, ինքը ենթարկվում է նրան: Հարցին, թե ինչ տպավորություն ունի քաղաքացիների ինքնակազմակերպման վերաբերյալ, Արմինե Գրիգորյանը պատասխանեց. «Մենք լեն օրերին իրար քարկոծում ենք, նեղ օրերին՝ միաբանվում: Այս վերջինը տաղանդի պես բան է: Ամեն ազգ չէ, որ օժտված է դրանով: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս օրերին միայն վատն են տեսնում եւ մատնանշում, իսկ ես լավատես եմ, ես այդ տեսակն եմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին.
«Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետը։

Hand holds test tube for Coronavirus 2019-nCOV analysis.

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS