Մենք հիմա ավելի հաճախ ենք հանդիպելու նման դեպքերի: Զգույշ լինենք ու հանդուրժող…

Սթափեցնող միջադեպ.

Իտալիայի փողոց Խորենացի խաչմերուկի հետիոտնի անցումը դանդաղ, մեջքը բարձր ու թվացյալ արհամարհական քայլվածքով’ արդեն կարմիր լույսի տակ անցնում էր մի երիտասարդ:

3 վայրկյանում հայկական խցանման մեջ ձայնային ազդանշանների մեջ առաջին մեքենայի տղամարդը սկսեց անպատվել տղային: Երիտասարդը վերջին մեկ քայլի վրա համբերությունից դուրս եկավ, շրջվեց դեպի մեքենաները ու բարձրացրեց տաբատը մինչև ծնկները…….

Դիմացի մեքենայի տղամարդը, որն արդեն իջել էր մեքենայից վիճելու տրամադրությամբ` ծնկեց` գլուխը բռնած. <<Ցավդ տանեմ, կներեեես>>

Տղան ծածկեց երկու ոտքի պրոթեզներն ու առաջացավ դեպի հառաչող տղամարդը. <<Վեր կաց ախպեր ջան>> …..
Փողոցում կյանքը սթափեցնող կանգ էր առել….

Մենք հիմա ավելի հաճախ ենք հանդիպելու նման դեպքերի: Զգույշ լինենք ու հանդուրժող…

Haykuhi Balabanyan

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS