Մինչև +43.7 աստիճան շոգ. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Եղանակի կանխատեսում 2021թ. հուլիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+9 աստիճան, առավելագույնը՝ +42…+43 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 7-14մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33…+36 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…+3 աստիճան, առավելագույնը՝ +31…+34 (Գյումրի +38) աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 34-75մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0…+5 աստիճան, առավելագույնը՝ +32…+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 58-83մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+24 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13…+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36..+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+10 աստիճան, առավելագույնը՝ +35…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +27…+28 աստիճան, լեռնային շրջաններում` +18…+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +16…+18 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +40…+42 աստիճան, լեռնային շրջաններում՝ +30…+34 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +6…+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1…+3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +37…+41 աստիճան, լեռնային շրջաններում՝ +32…+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում՝ 40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +26…+29 աստիճան, նախալեռնային շրջաններում` +19…+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +14…+17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5…+10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +38…+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +9…+11 աստիճան,

նախալեռնային շրջաններում՝ +1…+6 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +39…+43 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 10-31մմ, նախալեռնային շրջաններում՝ 27-51մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +7…+8 աստիճան, առավելագույնը՝ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 9-14մմ):

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS