Հենց որ գալիս են տաք օրերը, տանը շատ է փոշի լցվում: Բոլոր պատուհանները անընդհատ բաց են, երեխաներն ավելի հաճախ են մտնում ու դուրս գալիս: Հիմա կպատմենք մի հրաշալի միջոցի մասին, որը կօգնի հատակներին փայլ ու թարմ տեսք հաղորդել:
Այս հնարքի մեջ արտասովոր ոչինչ չկա, սակայն այն այնպիսի փայլ է հաղորդում, որը աչք է շոյում:
Կարծում ենք, շատերն են ջրին միայն լվացող միջոց ավելացնում: Դրանք վատ արդյունք չեն ապահովում, բայց կարող եք էլ ավելին ստանալ, եթե կիրառեք սա:
Անհրաժեշտ է հատակների համար նախատեսված ցանկացած լվացող միջոց, սակայն 2 անգամ քիչ, քան սովորաբար եք լցնում:
Ավելացնել ջրին, և լցնել նաև կախարդական բաղադրիչը՝ գլիցերինը:
Այն կարող եք գտնել ցանկացած դեղատանը:
Գլիցերինն օժտված է ունիվերսալ հատկություններով, կիրառվում է տարբեր բնագավառերում՝ բժշկությունից սկսած մինչ կենցաղային ոլորտ:
10լ ջրին անհրաժեշտ է 20մլ գլիցերին: Լավ խառնել, որ լուծվի և գլիցերինը, և լվացող միջոցը ու անցնել գործի:
Այս եղանակով լվացումից հետո հատակները նորի տեսք կունենան:
Չմոռանաք կիսվել մտերիմների հետ