«Մութ ու խավար թունելի վերջում լույս է երևում». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին Նիկոլ Փաշինյանի բերանից հնչեցին հեգնական ու ձևական գովեստի խոսքեր, ինչպես նաև սպառնալիք, որ պետք է հարապարակվեն ու լուսաբանվեն ՀՀ ու Արցախի հանդեպ Կեղծ բարեկամների թուրքամետ գործողությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 10-15 տարիների ընթացքում։

Նիկոլի նման պահվածքից կարելի է կռահել, որ մութ ու խավար թունելի վերջում լույս է երևում, և այդ լույսը գալիս է կամ թունելի ելքից, կամ մեզ վրա դաժանորեն սլացող ռուսական զրահագնացքից»։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS