Նախագահ Վիտալի Բալասանյանին առաջինը շնորհավորելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Վիտալի Բալասանյան

Ես չգիտեմ, թե ում նկատի ունի, եթե ինձ նկատի ունի պետք է անուն–ազգանուն հնչեցնի։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախում չի կարող ընտրվել Հայաստանի Կառավարության հետ հակադրության մեջ գտնվող իշխանություն։

Բալասանյանի խոսքով՝ ինքը ՀՀ իշխանություններին կամ անձերին չի վիրավորել, եւ որ ենթադրություններով չի առաջնորդվում։
«Ես պաշտոնական այցերի կամ աշխատանքային այցերի ժամանակ առաջարկություններ եմ արել ժամանակին, թե Նիկոլ Փաշինյանին, թե իշխանություններին, որը ցավով պետք է նշեմ ընդուվել է այնքանով՝ որքանով։

Ես գնահատականներ եմ տվել ՀՀ քաղաքական իշխանություններին, գնահատականներ եմ հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասով, առաջարկություններ եմ արել եւ քննադատել եմ միանշանակ, որպեսզի զերծ մնան այն փաստաթղթերից, ինչը կատարվում է, թե ՀՀ տարածքում, թե Արցախի հարցի լուծման հարցում։

Եթե դա թշնամություն է, եթե դա իշխանություններին դեմ է. Ես ավելի քան համոզված եմ, որ ՀՀ-ին օգուտ բերող նախագահը ես կլինեմ, նորից եմ կրկնում դերերի դերաբաշխում է պետք անել, թե քաղաքական, թե ռազմական, թե տնտեսական։

«Այն կոչերը, որ հնչեցվում է ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի կողմից․ ճիշտն ասած ես բազմաթիվ անգամ խորհուրդ եմ տվել, հիմա էլ խորհուրդ կտայի, որպեսզի զերծ մնա նմանատիպ հայտատրարություններից, առաջարկություններից, որովհետեւ անձերը չեն, որ որոշում են երկեւ հանրապետությունների ապագան եւ անվտանգությունը, դա ավելի վեր է քան մեր անձնական հարաբերությունները,

մեր անձնական հարաբերությունների մեջ, որեւէ շտրիխ չկա, չգիտեմ, որտեղից է Նիկոլ Փաշինյանը վերցրել այդպիսի ենթադրություններով է առաջնորդվում։ Համոզված եմ, որ ես եմ ընտրվելու ԱՀ նախագահ, որովհետեւ մեր հարցումները դա են ցույց տալսի եւ վստահ եմ, որ ընտրություններից հետո Նախագահ Վիտալի Բալասանյանին առաջինը շնորհավորելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հետ մեր հարաբերությունները երկար ու ձիգ տարիների հարաբերություններ։ Կարծիքներ ասելը դա թշնամություն չէ եւ ընդհանրապես չպետք է օգտագործել նման բառապաշարը. կոչ են աում ձայն չտալ նրանց, ովքեր դեմ են, չկա Արցախում այդպիսին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS