Նախարարը հրատապ հայտարարություն է տարածել.Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները.

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները. նախարարը հրատապ հայտարարություն է տարածել

 


Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ
Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:

 

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ

կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

— ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
— լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
— ռեանիմատոլոգներ,
— բուժքույրեր,
— մայրապետեր:

Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար:

(Visited 101 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS