Բացի այն, որ բանանը շատ համեղ է և սննդարար, այն նաև շատ օգտակար է: Բանան ուտելուց հետո կեղևը մի շպրտեք:
Եթե ունեք մաշկի հետ կապված խնդիրներ, կամ էլ Ձեզ անհանգստացնում են գորտնուկները, ապա բանանը կօգնի ամբողջովին ազատվել այս խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանանի կեղևն օգտագործելու մի քանի հնարավոր տարբերակներ, այս մեթոդներն իսկապես գործում են:
Ատամների սպիտակեցում․ Էմալի մքությունը տարածված խնդիր է, հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են լինում ամեն օր շփվել շատ մարդկանց հետ: Ատամները սպիտակեցնելու համար բավական է մեկ շաբաթվա ընթացքում մեկ անգամ բանանի կեղևը քսեք Ձեր ատամներին:
Միջատների խայթոցները․ Շատ հաճախ միջատների խայթոցներից հետո երեխաները սխալ են գործում, քանի որ նրանցից շատերը քորում են խայթոցի հատվածը, դա կարող է հանգեցնել բշտիկների, և հնարավոր է ՝ նույնիսկ սպիերի ձևավորման: Այն ամենն, ինչ Դուք պետք է անեք, բանանի կեղևը դրեք խայթոցի հատվածում, դա կօգնի ազատվել քորից: