Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն, այն, ինչ անում է՝ առավելագույնն է. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում գրել է։

Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել։

Փոփոխություն 1. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել։

Փոփոխություն 2. շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել։

Փոփոխություն 3. օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։

Մնացածը կամ իներցիա է, կամ լիրիկա, կամ ուղղակի սուտ։ Իրականության արձանագրման մի քանի դիտարկում.

Դիտարկում 1. Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում։ Նա չի ամաչում, երբ ստում է, չի ամաչում, երբ իր խոսքն ու գործը չեն համընկնում, չի ամաչում, երբ սուտը հերքելու համար նորից պետք է ստի։ Սա պիտակավորում չէ, ոչ էլ վիրավորանք. սա ավելի շատ դիագնոզ է։ Սա մարդու նկարագիր է, որն այսօր ունի բացարձակ իշխանություն, բայց որը շարքային ստախոս է, որի խոսքը ո՛չ արժեք ունի, ո՛չ նշանակություն (ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, երկրից դուրս)։

Դիտարկում 2. Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում։ Իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Քանի որ դա ապահովված է, մնացածի վրա թքած ունի։ Նա իրեն պատասխանատու չի համարում երկիրը փրկելու համար։

Դրանով է բացատրվում հանցավոր անգործությունը, «հակաճգնաժամային միջոցառումներ» անվան տակ բիզնեսին խեղդելը, պարետատան հախուռն աշխատանքը, ինքնամեկուսացման ձախողումը, մարդկանց առողջությունը վտանգելը, սոցիալական իրական օգնություն չտրամադրելը, «գրանցված աշխատող» լինելու պահանջով մարդկանց սովի դատապարտելը։ Ու այսպես նա շարունակելու է անդադար։ Իսկ վերջում, երբ տեսնի, որ էլ խուսանավելու տեղ չունի, ինչպես միշտ ուղղակի փախնելու է՝ թողնելով անհամար խնդիրներ ու մահերի վիճակագրություն։

Դիտարկում 3. Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։

Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։

Ավելի մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS