Aravot.am-ը գրում է․ Հանրապետության հրապարակում հրավիրած հետընտրական հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`
քարոզարշավի մեկնարկին ասում էինք`ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա եւ ժողովուրդը ցույց տվեց դա. «Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը`«այսինքն ժողովուրդը», հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում,
Գեղարքունիքում, նույնիսկ Կոտայքի մարզում, եւ Երեւան մայրաքաղաքում: Հաղթանակ արձանագրվել է Երեւանում, Գյումրիում, Մեղրիում, Կապանում, Իջեւանում, Էջմիածնում, Արմավիրում»: «Ես հույս ունեմ, որ մենք այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված:
Մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իրենց թիմին տրվել է երկում օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ`օրինական, ժողովրդավարական ընտրություններում, ինչն արձանագրել են դիտորդները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am կայքում
Չմոռանաք տեղեկացնել մտերիմներին