Շաբաթվա աստղագուշակը․ Ահա թե ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններին

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 8-ից 14-ը.

Խոյ

Այնքան էլ նպաստավոր չէ նոր հարաբերություններ ստեղծելու համար։ Աշխատեք զերծ մնալ նման փորձերից։

Ցուլ

Սիրո համար ոչ բարեհաջող ժամանակ է։ Մի փորձեք ծանոթություններ հաստատել, հատկապես, դիսկոտեկներում և ակումբներում։

Երկվորյակ

Ձեր ճանապարհին շատ խոչընդոտներ կհանդիպեն։ Սիրելիից սեր պահանջելիս զգույշ եղեք, միգուցե, քնքշանքի փոխարեն այլ վերաբերմունքի արժանանաք։

Խեցգետին

Լավ կանեք տանից դուրս չգաք։ Հակառակ դեպքում՝ ձեզ կթվա, թե ամբողջ աշխարհը ձեզ ատում է, անգամ ձեր սիրելին։

Առյուծ

Առյուծների համար այս շաբաթը կարող է սիրային արկածներով լի լինել։ Հնարավոր է՝ հաստատվեն նոր հարաբերություներ, որոնք վերջ կդնեն ձեր ազատ կյանքին։

Կույս

Մի հուսահատվեք սիրային անհաջողություններից։ Աշխատեք լինել լավատես։

Կշեռք

Կշեռքների համար բարեհաջող շրջան չէ։ Հնարավոր է՝ վիճեք սիրելի անձնավորության հետ։ Որոշ ժամանակ անց ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու հրահրեցիք այդ վեճը։

Կարիճ

Պետք չէ իզուր հուսալ, թե ձեր սիրային հարաբերություններն այսուհետ հեշտ ընթացք կունենան։

Աղեղնավոր

Անկախ այն փաստից մեղավոր եք դուք, թե ոչ, ձեր սիրելին կփորձի մեղադրել ձեզ ինչ-որ բանում։ Անիմաստ է փորձել նրան հակառակը համոզել։ Ավելի լավ է՝ համաձայնեք նրա ասածին։

Այծեղջյուր

Սիրային հարցերում մենք չենք լսում մեր ծնողներին, բայց երբեմն նրանց կարծիքն իրոք կարևոր է։ Լսեք այն, իսկ ընդունել, թե ոչ՝ որոշեք ինքներդ։

Ջրհոս

Փորձեք ձեր շրջապատի հակառակ սեռի ներկայացուցիչներին վերաբերվել, որպես ընկերոջ և ոչ ավելին։

Ձկներ

Սիրային հարաբերություններ կառուցելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ։ Ոչ մի հաջողության չեք հասնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: