Շատերը նայում են աչքերիդ՝ հուսալով, որ մի օր նորից կհանդիպենք առանց դիմակների. իտալուհի բուժքրոջ հուզիչ գրառումը

Հռոմի Ջեմելի հիվանդանոցի բուժքույր Լուսիա Դարիոն պատմել է,

թե ինչ պաշտպանիչ միջոցառումներ են ձեռնարկում բուժաշխատողները և ինչ են զգում հիվանդներին խնամելիս:

«Ամբողջ մարմինը պաշտպանող հանդերձանքը ստիպում է քրտնել, իսկ երեք զույգ ձեռնոցը մեկը մյուսի վրայից հագնելիս, ինչը պարտադիր է պաշտպանության համար, անհարմար ես զգում: Սակայն ամենաբարդը գիտակցելն է, որ ավելին չես կարող անել»,- բուժքրոջը մեջբերում է CNN-ը:

Վերջինս հայտնել է, որ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման առաջին մի քանի օրերից հետո ավարտելով հերթափոխը՝ նա նստել է իր մեքենայում և լաց եղել՝ իրեն անօգտակար զգալով:

«Մեկուսացման սենյակներն ասես բունկերներ լինեն, զուգահեռ իրականություններ»,- ասել է Դարիոն: Նա և նրա գործընկերները միակ մարդիկ են, ում հետ կարողանում են շփվել մեկուսացման մեջ գտնվող հիվանդները:

Բուժքույրերը հաճախ են լսում, թե ինչպես են հիվանդները լաց լինում, հազում և աղոթում: «Նրանցից շատերն ուղղակի նայում են աչքերիդ՝ հույս ունենալով, որ մի օր նորից կհանդիպենք միմյանց առանց դիմակների»,- պատմել է իտալուհի բուժքույրը:

Նրա հուշերում շատ են նաև մահացող հիվանդների խնդրանքները: «Մահացող հիվանդներից մեկը խնդրել է իր հետ աղոթել վերջին անգամ, որից հետո տարեց կինը մահացավ միայնակ՝ իր ընտանիքից հեռու»,- հիշում է Դարիոն:

Աղբյուր

(Visited 39 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS