Շատերն են թեյավճար թողնում մատուցողին… իսկ ես երբեք. Ահա, թե ինչու նման բան չեմ անում

Չեմ հասկանում, թե ինչի համար մատուցողին պիտի թեյավճար թողնեմ: Գուցե որևէ մեկը բացատրի:

Նա միայն գրի է առնում պատվերը, ուղարկում խոհանոց, իսկ հետո բերում է: Վերջ: Այսինքն պատրաստում են խոհարարները, իսկ թեյավճար ստանում է նա, ով միայն դնում է ափսեները սկուտեղի մեջ ու հասցնում սեղանի մոտ:

Ամուսինս միշտ թողնում է հաշվի մոտ 10%-ին համապատասխան թեյավճար, ուղղակի նա ինքն է այդպես ուզում: Ես մինչև հիմա չեմ հասկացել իմաստը:

Ի վերջո, դա մատուցողի ուղիղ պարտականությունն է:

Ես աշխատում եմ մանկապարտեզում, ու եթե մի դայակը հիվանդանում է կամ որևէ այլ պատճառով չի կարողանում դուրս գալ աշխատանքի, ես միայնակ կատարում եմ մեր երկուսի պարտականությունները: Բայց մինչև հիմա ինձ ոչ մեկ հավելյալ չի վճարել, անգամ թեյավճար չի թողել: Ու ես դրան հանգիստ եմ վերաբերվում, քանի որ իմ աշխատանքի բնույթն է այդպիսին:

Ամուսինս ասում է, որ ընդունված է թեյավճար թողնել: Իսկ ես նրա հետ համամիտ չեմ: Այսինքն մյուս ոլորտների աշխատողները ուղղակի աշխատավարձ են ստանում, իսկ մատուցողները՝ նաև հավելյալ գումար:

Եկեք մտածենք. դուք գնում եք դպրոց կամ մանկապարտեզ՝ ձեր սիրելի փոքրիկի հետևից: Նրան տեսնում եք, ուրախանում, որ ողջ-առողջ է, դայակին կամ ուսուցչուհուն դրա համար տալիս եք 2000 դրամ և հեռանում:

Կամ գնում եք պոլիկլինիկա ու գանգատվում, որ հազում եք: Բժիշկը լսում է ձեր թոքերը, հազը, պարզում պատճառը ու ըստ դրա դեղեր նշանակում: Դուք շնորհակալություն եք հայտնում, անկետայի մեջ թեյավճար եք թողնում ու գնում…

Իսկ վաճառողուհիներին, գանձապահներին, երթուղայինների վարորդներին թեյավճար տալ չեք ուզու՞մ:

Ի դեպ, մենք միևնույն սրճարանը վերադառնում ենք այն դեպքում, եթե սնունդը համեղ է, իսկ տարածքն ու սպասքը՝ մաքուր: Երբեք ու երբեք դրա վրա չի ազդում մատուցողի ձևական ժպիտը:

Մոռացա նշել, որ տաքսու վարորդներին էլ են հաճախ ավել գումար տալիս: Այստեղ նույն հարցն է ծագում. ինչի՞ համար:

Իսկ դուք ո՞ր դեպքում և որտե՞ղ եք թողնում թեյավճար:

Աղբյուր

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS