Ողբերգական դեպք Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողին հայտնաբերել են ծառից կախված.

Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին:

Տեղում դատաբժիշկը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի մարզային Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 208 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS