Շիրակի մարզի Բագրավան գյուղում մարտի 21-ին մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրավանի գյուղապետ Արտյոմ Պետրոսյանը:
«Երեկ բակում գործ անելիս է եղել, երբ մեղուն պարանոցի հատվածում, երակի վրա է խայթել:
Ինքն էլ ալերգիկ էր, տանն էլ դեղ է ունեցել, արագ զանգել են բուժքույրին, եկել է, սրսկել, բայց չեն հասցրել, 15 րոպեում մահացել է»,- ասաց համայնքապետը:
Նա հավելեց, որ մահացածը 54-ամյա տղամարդ էր, ամուսնացած էր, չափահաս երեխաներ ունի:
(Visited 694 times, 1 visits today)