Ոստիկաններին պարտադրում են Կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում շատ աշխատողներ չեն ստացել իրենց աշխատավարձը, բայց իրենց պարտադրում են Կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Չի կարող պետական կառավարման համակարգում որեւէ մեկն իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել: Երկրորդ, ինձ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունում կա ցանկություն որոշակի դրամահավաք անել կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցելու համար:

Ես այդ գաղափարին դեմ եմ արտահայտվել ձեր ասած տրամաբանությամբ, բայց ասվել է, որ ղեկավար անձնակազմի շրջանում կա դրամահավաք անելու ցանկություն: Ես թույլատրել եմ ղեկավար անձնակազմի շրջանում անել նման դրամահավաք:

Որեւէ մեկը չի կարող, լինի ոստիկանությունում, թե պետական կառավարման այլ համակարգի որեւ մեկին պարտադրել, որ գումար նվիրաբերի»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Անի Սամսոնյանի պնդմանը, որ սոցիալական եւ տնտեսական աջակցության ծրագրերին ուղղված համակարգչային համակարգը լավ չի աշխատում, մարդիկ մուտքագրում են իրենց տվյալները եւ չեն ստանում համակարգից արձագանք, Փաշինյանն ասաց.

«Ինչ վերաբերում է համակարգի վատ աշխատանքին, ի գիտություն ընդունեցինք ձեր ասածը, կստուգենք եւ ամեն ինչ կանենք, որ հնարավորինս լավ աշխատի այդ համակարգը:

Եկեք հաշվի առնենք, որ 9-րդ միջոցառման պարագայում երեկ ունեինք խափանման դեպք, որովհետեւ շատ մեծ շահառուների շրջանակ է ընդգրկում: Միանգամից 70 հազար դիմումի փորձ էր եղել, համակարգը կախել էր: Օրվա երկրորդ կեսին ինձ ասացին, որ սկսել է աշխատել»:

Նյութի աղբյուրը news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS