Որդուս մանկապարտեզ էի բերել։ Հանդերձարանում ինձ մի աղջնակ մոտեցավ ու հայտարարեց․․․ Այսպիսի հնարք ես երբևէ չէի սպասում

Որդուս մանկապարտեզ էի բերել։Հանդերձարանում ինձ մի աղջնակ մոտեցավ ու հայտարարեց.

— Գիտե՞ք,ձեր տղան իմ փեսացուն է, և մենք շուտով հարսանիք ենք անելու!
Հազիվ էի սկսել ուշքի գալ այդպիսի ցնցող լուրերից, որ շուտով սկեսուր եմ դառնալու,երբ հերթական հարվածը ստացա։
— Իսկ ապրելու ենք մենք ձեր տանը։

Դե, այդպիսի հնարք ես ընդհանրապես չէի սպասում: Եվ ես որոշեցի խաղալ իմ ապագա հարսի հետ։Հարցնում եմ նրան.
— Իսկ քո մայրը դեմ չէ՞։

Եվ այստեղ վեց տարեկան օրիորդը ,բացարձակ լրջորեն, ինձ պատասխանեց.

— Ոչ, դուք գիտե՞ք, թե որքան դժվար է հիմա տղամարդ գտնել, որը բնակարանով ապահովված է և տարեց ծնողների հետ է ապրում…

Արուս Ալավերդյան

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS