«Ուզում եմ հասկանալ` մեր ընդդիմությունը սնվում է բացառապես Ադրբեջանի խոսույթի՞ց». Վարչապետը՝ Իվետա Տոնոյանին․ Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը թվարկեց բոլոր տապալումները և նշեց.

«Այս իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, չի կարող լինել մեր հանրապետության ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական անվտանգության երաշխավորը»:

Նա ընդծեց. «Ուզում եմ, որ վարչապետը բաց տեքստով ասի՝ արդյոք Տիգրանաշենին չի՞ սպառնում Որոտանի և Շուռնուխի ճակատագիրը»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք ձեր խմբակցությունով: Էն ժամանակ որ ընդունում էիք էդ օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում: Բա ինչի չեք հարցնում, թե Արծվաշենի հետ ինչ է լինելու:

Հերիք ա ասեք՝ Շուռնուխ-Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ Ադրբեջանն ա, բա որ կողմ էիք քվեարկում, էն ժամանակ չէի՞ք մտածում: Ուզում եմ հասկանալ` մեր ընդդիմությունը սնվում է բացառապես Ադրբեջանի խոսույթի՞ց»:

Տեսանյութը դիտեք ստորև․

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS